Արտաքին 4 տարի առաջ - 23:04 10-12-2021

Լեհաստանը հրապարակել է Ryanair-ի վայրէջքին ԿԳԲ-ի մասնակցության ապացույցները

Լեհաստանի հետախուզական ծառայությունների նախարար-համակարգողի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը Facebook-ում հրապարակել է Մինսկի օդանավակայանի դիսպետչերի և Ryanair-ի այն ինքնաթիռի օդաչուի բանակցությունների աուդիոձայնագրությունը, որում գտնվում էր NEXTA տելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

«Այսօր ես ներկայացրեցի Ռոման Պրոտասեւիչի դեմ գործողություններին բելառուսական հատուկ ծառայությունների ներգրավվածության ապացույցներ։ Հենց բելառուսական ՊԱԿ-ն է ստիպել, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Մինսկում»,- գրել է Ժարինը Twitter-ում։

Ըստ Zerkalo հրատարակության՝ ձայնագրության մեջ լսվում է երրորդ անձի ձայնը, ով խորհուրդ է տալիս դիսպետչերին, թե ինչպես ճիշտ պատասխանել օդաչուի հարցերին։

Մասնավորապես, նա դիսպետչերին հուշում է օդաչուին ասել, որ վտանգի կոդը «կարմիր է», իսկ վայրէջքի վերաբերյալ առաջարկությունը գալիս է Մինսկից։

Ավելի վաղ Լեհաստանի դատախազությունը հայտնել էր, որ մայիսին Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության ինքնաթիռում պայթյունի սպառնալիք չկա։

Մայիսի 23-ին Բելառուսի իշխանությունների խնդրանքով իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր ուղեւորվում, հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում։ Իրավապահ մարմինները ձերբակալել են NEXTA Telegram հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին, ով գտնվել է ինքնաթիռում։ Բերման է ենթարկվել նաև նրա ընկերուհին՝ ռուս Սոֆյա Սապեգան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում