Արտաքին 4 տարի առաջ - 19:59 10-12-2021

ԱՄՆ-ն հոկտեմբերին 30 Javelin համալիր է մատակարարել Ուկրաինային

Միացյալ Նահանգները հոկտեմբերին 30 Javelin հակատանկային հրթիռային համակարգ և 180 հրթիռ է փոխանցել Ուկրաինային։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Անտոն Սեմելրոթի հաղորդագրության մեջ, ով պատասխանել է ՏԱՍՍ գործակալության հարցմանը։

Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ Javelins-ը մատակարարվել է Ուկրաինային 60 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի շրջանակներում, որի մասին ԱՄՆ-ն հայտարարել էր սեպտեմբերի սկզբին։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 450 միլիոն դոլար է հատկացրել «անվտանգության խնդիրների համար»։

Ղրիմի բռնակցումից և Դոնբասում հակամարտության բռնկումից հետո ԱՄՆ վարչակազմը երկար ժամանակ զենք չէր մատակարարում Ուկրաինային։ Զենքի առաքումը սկսվել է մի քանի տարի առաջ։ Վաշինգտոնն ընդգծում է, որ այդ զենքերը կարող են օգտագործվել հակամարտության գոտում, սակայն, ինչպես պնդում է Պենտագոնը, միայն պաշտպանական նպատակներով։ Չկա հավաստի տեղեկություն այն մասին, թե արդյոք Դոնբասում երբևէ Javelin համակարգեր են օգտագործվել ռազմական գործողություններում։

Ռուսաստանը պնդում է, որ ԱՄՆ-ի կողմից ուկրաինացի զինվորականներին զենքի և զինամթերքի մատակարարումը կարող է դրդել Ուկրաինային ագրեսիվ գործել Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների դեմ:

Javelin-ի վերջին խմբաքանակն Ուկրաինա է հասցվել նույնիսկ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի ներկայիս սրումից առաջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան