Արտաքին 4 տարի առաջ - 15:26 10-12-2021

Ուկրաինան ՆԱՏՕ-ից գնել է հակադրոնային հրացաններ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «1+1» հեռուստաալիքի եթերում խոսել է ՆԱՏՕ-ի երկրներից սպառազինության գնման մասին։

Մասնավորապես, ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով Ուկրաինան գնել է Լիտվայի արտադրության հակադրոնային հրացանների խմբաքանակ։

«ՆԱՏՕ-ն ունի NSPA համակարգ: Դա գնումների համակարգ է, եթե կարելի է ասել՝ Amazon-ի ՆԱՏՕ-ական նմանակ: Եվ մենք այսօր արդեն անցել ենք մի քանի թեստեր, վճարել ենք գումար, անցել բոլոր ստուգումները, որպեսզի ձեռք բերենք մեզ անհրաժեշտ որոշակի բաներ ՆԱՏՕ-ում NSPA-ի միջոցով: Այս ամսվա ընթացքում մենք կստանանք Լիտվայում արտադրված առաջին 10 հակադրոնային հրացանները, որոնք կօգնեն մեզ պայքարել ռուսական ԱԹՍ-ների դեմ»,- ասել է Ռեզնիկովը։

Նախարարը մտադիր է պաշտպանության նախարարությունում ստեղծել գնումների համար երկու գործակալություն՝ NSPA-ի նմանությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան