Ավելին 4 տարի առաջ - 19:48 10-12-2021

Հռոմի պապը հայտարարել է, որ «արտամուսնական սեքսն ամենալուրջ մեղքը չէ»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողներին հայտարարել է, որ ցանկասիրությունը, թեև մահացու մեղք է, այնուամենայնիվ՝ «ամենալուրջը» չէ: Այս մասին հաղորդում է New Zealand Herald-ը:

«Մարմնական մեղքերն ամենալուրջը չեն», - ասել է 84-ամյա պոնտիֆիկոսը: Ծանր մեղքերից նա առանձնացրել է հպարտությունն ու ատելությունը։

Պոնտիֆիկոսն այս մասին ասել է Փարիզի արքեպիսկոպոսարանում սկանդալի մասին լուրերի համատեքստում, որտեղ տեղի արքեպիսկոպոս Միշել Օպտին ստիպված է եղել հրաժարվել իր հոգևոր աստիճանից՝ կնոջ հետ սեռական հարաբերությունների մասին լուրերի պատճառով, չնայած կուսակրոնության երդմանը, որը պարտավոր են պահել բոլոր կաթոլիկ քահանաները։

Ընդ որում, Օպտին ասել է, որ սեռական ակտի մասին լուրերն իրականում անհիմն են, և չկա որևէ ուղղակի ապացույց, որ միջադեպը տեղի է ունեցել։ Այնուամենայնիվ, չնայած Ֆրանցիսկոսը պաշտպանել է Օպտիին, սակայն ընդունել է նրա հրաժարականը՝ վախենալով հարված հասցնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հեղինակությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով