Ներքին 4 տարի առաջ - 19:14 09-12-2021

Իշխանությունն ամեն բան անում է, որ նախկին համայնքապետը վերընտրվի. բողոքի ակցիա Վարդենիսում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրավիճակը այժմ լարված է։ Բանն այն է, որ ձերբակալվել է կիրակի օրը համայնքի ղեկավարի ընտրություններում «Միասնական Վարդենիս» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը և ըստ «Ժողովուրդ օրաթերթի», այժմ բնակիչները ճանապարհ են փակում՝ ի նշան բողոքի: Նպատակն այն է, որ բնակիչները բողոքում են «Միասնական Վարդենիս» դաշինքի համայնաքապետի թեկնածու Արամ Հարությունյանի ձերբկալության դեմ:

Բանն այն է, որ կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը գրավել էր երկորդ հորիզոնականը, իսկ ներկայիս քաղաքապետ Արամ Մելքոնյանը, ում պաշտպանում էր ՔՊ-ն առաջինն էր եւ վերը նշված հուշագրի արդյունքում ավագանու առաջին նիստում կարող էր համայնքի ղեկավար ընտրվել Ահարոն Խաչատրյանը: Ամենայն հավանականությամբ ՔՊ-ն իր օրակարգն է փորձում առաջ մղել։

Բնակիչներից մի քանիսը Oragir.news-ի հետ զրույցում ասացին.

«Ցուցարարները ստեղ ասում են, որ մինչև Արամ Հարությունյանը ազատության մեջ չհայտնվի, ճանապարհը չեն բացի»,- ասաց Սևակ Խաչատրյանը, ով Վարդենիսի բնակիչ է,

«Մեր կարծիքով՝ սա որակում ենք որպես քաղաքական հետապնդում է , այլ բան չունենք ասելու»,- ասաց Ահարոն Վարդանյանը,

«Դե Նիկոլենք ամեն ինչ անում են, որպեսզի գործող համայնքապետին նորից նշանակի», - ասաց Սիլվա Համբարձումյանը, ու ամուսինն այժմ ցույց է անում :

Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել նաև Վարդենի խոշորացված համայնքի ղեկավարի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի