Ներքին 4 տարի առաջ - 11:39 09-12-2021

Սյունիքի մարզի 14 դպրոցներում կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց

ՀՀ ԿԳՄՍՆ առաջարկած ծրագիրն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Համաձայն որի՝ Սյունիքի մարզի 14 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ու 1 ԱԹՍ կրթական աշխատանոց կստեղծվի:

Նախագծով նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից հատկացնել 54 100 000 դրամ` անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերման համար: Միջոցառման ավարտի ժամկետ է սահմանվել 2022 թվականի հուլիսի 1-ը:

Ծրագիրն իրականացնելու է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն, որը 2011 թվականից Հայաստանի կրթական համակարգում իրականացնում է ինժեներական լաբորատորիաների (ArMath) հիմնման ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:

Այս պահին ՀՀ-ում և Արցախում գործում է 588 ինժեներական լաբորատորիա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան