Ներքին 4 տարի առաջ - 23:52 08-12-2021

Կարեն Անդրեասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Հանդիպման ընթացքում նախարարն առաջին հերթին ներկայացրել է արդարադատության ոլորտի՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նոր Սահմանադրության մշակման գործընթացի մանրամասները։

Դեսպան Ջոն Գալագերին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացմանը։ Գալագերին անդրադարձել է անաչառ և թափանցիկ ՏԻՄ ընտրությունների անցկացմանն ու պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարության ամրապնդմանը։
Դեսպանը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադառնալով պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ոլորտում իրականացված գործողություններին։

Նախարար Կարեն Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Արդարադատության նախարարն անդրադարձել է նաև կառավարության ծրագրով ամրագրված «Զանգվածային լրատվության մասին» օրենսդրության բարեփոխումներին, որոնց շրջանակներում նախատեսվում է լրագրողական հանրույթի և այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների կազմակերպում` «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենսդրության մշակման նպատակով` ուղղված ոլորտի համապարփակ կարգավորմանը, լրագրողական էթիկայի կանոնների սահմանմանը և դրանց նկատմամբ վերահսկողության գործիքների ներդրմանը։ Այս ոլորտում նախարարը կարևորել է նաև Մեծ Բրիտանիայի ունեցած փորձառությունը։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ծրագրերը՝ ընդգծելով ոլորտում Մեծ Բրիտանիայի ունեցած առաջատար փորձառությունը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և պատրաստակամություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի