Ներքին 4 տարի առաջ - 21:07 08-12-2021

Ադրբեջանին հայկական տարածքով միջանցք չի տրամադրվելու․ Փաշինյան

Ադրբեջանին հայկական տարածքով միջանցք չի տրամադրվելու: Այդ մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին։

Ղազինյանը, իր հերթին, թվարկեց միջպետական ​​փոխադրումների կազմակերպման չորս չափորոշիչ, որոնց առկայությունը բացառում է որևէ «միջանցքային» տրամաբանություն: Նա նշեց. «Դա հայ սահմանապահների առկայությունն է սահմանին, մաքսային հսկողությունը հայ մաքսավորների կողմից, նշված ճանապարհին ցանկացած միջադեպի հետաքննությունն է հայ իրավապահների կողմից և Հայաստանի պետբյուջեի միջոցների հաշվին բոլոր հնարավոր հաղորդակցությունների կառուցումը»։

Ի պատասխան՝ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ բոլոր չափանիշները պահպանվելու են, թեև առաջինի վերաբերյալ որոշակի վերապահումներ ունի: «Օրինակ՝ հայ-իրանական սահմանին հայ սահմանապահներ չկան։ Մնացած դեպքերում ամեն բան ձեր թվարկած գործոններին համապատասխան կլինի։ Սյունիքի մարզով ճանապարհը պետք է անցնի Հայաստանի ինքնիշխանության ներքո և գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքերով՝ այդ պայմանը վերաբերում է նաև երկաթուղային ճանապարհին։

Վարչապետն ասաց, որ ներկայումս քննարկվում են ավտոմոբիլային երթուղիների և հաղորդակցությունների բացման մի քանի տարբերակներ։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա խոսքը Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ գծի մասին է։

Փաշինյանը հույս հայտնեց, որ քննարկումների ընթացքում կկարողանան արագ որոշումների և որոշակի կոնսենսուսի հասնել։ Նա նաև նշեց, որ Հայաստանի տարածքով անցնող երթուղիների հատվածները կվերականգնվեն Հայաստանի պետական ​​բյուջեի միջոցներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան