Արտաքին 4 տարի առաջ - 20:58 08-12-2021

Լոնդոնը Եվրոպային կոչ է արել դուրս գալ Մոսկվայի «գազային ճանկերից»

Եվրոպան պետք է դուրս գա Մոսկվայի «գազային ճանկերից» և խուսափի ռուսական վառելիքից կախվածությունից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսն ասել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ։

«Եվրամիությունը հույսը դնում է Ռուսաստանի վրա՝ նրանից ստանալով իր գազի 40%-ը։ Իսկ որոշ երկրներում Ռուսաստանն ունի մատակարարումների ամբողջական մենաշնորհ»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ երբ Ռուսաստանը հասնի իր նպատակին, Եվրոպան էլ ավելի ամուր կխրվի Մոսկվայի գազային ճանկերում։ Հետևաբար, հրատապ անհրաժեշտություն կա դադարեցնել այս կախվածությունը՝ լինի դա էներգիայից, ներդրումներից, թե տեխնոլոգիայից: Հակառակ դեպքում՝ եվրոպական տարածաշրջանը կհայտնվի շատ խոցելի վիճակում։

Եվրոպայում սխալվել են իրենց ռազմավարության մեջ, ըստ որի՝ փորձել են նվազեցնել գազային կախվածությունը Ռուսաստանից՝ պնդելով պայմանագրերը կապել սփոթ գների հետ։ Ուստի Եվրոպան մեծ գին է վճարում իր սխալի համար։ Նման կարծիք ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիտորդ Նատալյա Դեմբինսկայան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում