Ավելին 4 տարի առաջ - 20:51 08-12-2021

Նեպալում ուղևորները հրել են ինքնաթիռը՝ թռիչքուղին ազատելու համար

Նեպալում՝ Բաջուրի օդանավակայանում, ուղևորները հրել են թռիչքուղու վրա խափանված ինքնաթիռը։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։

DHC-6-300 ինքնաթիռը վայրէջքի էր պատրաստվոմ, երբ նրա շասսիի անվադողը պայթել է։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, սակայն չի կարողացել դուրս գալ թռիչքուղուց։

Այս օդանավակայանում ինքնաթիռներ քաշելու համար հատուկ սարքավորում չկա։

20 տեղանոց ինքնաթիռի ուղևորներն իրենք են հրել օդանավը, որպեսզի այն դուրս բերեն օդանավակայանի թռիչքուղուց։

Օդանավակայանի աշխատակիցները նույնպես օգնել են հեռացնել ինքնաթիռը, մինչ մյուս ինքնաթիռները պտտվում էին օդանավակայանի վրայով՝ սպասելով թռիչքուղու ազատմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում