Արտաքին 4 տարի առաջ - 18:12 08-12-2021

Սաակաշվիլիի հեռուստացույցը միացրել են. նա որոշել է չդադարեցնել բուժման կուրսը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում, վերսկսել է բուժման կուրսը, որի դադարեցման մասին հայտարարել էր նախօրեին։ Այս մասին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։

«Միխեիլ Սաակաշվիլիի բողոքը պայմանավորված էր նրանով, որ նախօրեին քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները նրան հայտնել էին, որ նոյեմբերին բանտային հիվանդանոցում կոտրված պլաստիկ մասի դիմաց ինքը կարգապահական տույժի է ենթարկվել Գորիի հիվանդանոցում, և նրա հեռուստացույցն անջատել են, ինչպես նաև սահմանափակել են իր հանդիպումները այցելուների հետ։ Սաակաշվիլիի կտրուկ բողոքից հետո քրեակատարողական ծառայությունը բաժանմունքում միացրել է հեռուստացույցը»,- ասել է փաստաբանը։

Նա կարծում է, որ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության գործողությունները Սաակաշվիլիի նկատմամբ կարելի է համարել որպես «նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի շարունակություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի