Ավելին 4 տարի առաջ - 19:29 08-12-2021

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշը

CIES Football Observatory հետազոտական ​​կենտրոնը հրապարակել է մինչև 23 տարեկան ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել են Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը և Ֆիլ Ֆոդենը` անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։ Հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ այս եռյակից յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։

Ամենաթանկ երիտասարդ դարպասապահը ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոննարուման է։ Նա գնահատվում է 80 միլիոն եվրո։ Կենտրոնական պաշտպանների թվում ամենաթանկը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Էրիկ Գարսիան է (80 միլիոն եվրո): Մյունխենի «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը 120 միլիոն եվրո արժեքով առաջին տեղն է զբաղեցրել իր դիրքի երիտասարդ խաղացողների մեջ։ CIES-ը նաև նշել է ամենաթանկ երիտասարդ հարձակվող կիսապաշտպանին՝ Ֆլորիան Վիրցին: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին