Ներքին 4 տարի առաջ - 13:30 08-12-2021

Վահե Հակոբյանը առաջարկում է հաջորդ տարվա համար կանխատեսել ոչ թե 7, այլ 5-5.5 տոկոս տնտեսական աճ

Վահե Հակոբյանը 2022 թվականի պետական բյուջեի նախագծով 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը համարում է անիրատեսական, առաջարկում դրա փոխարեն նախագծում ֆիքսել 5-5.5 տոկոս աճի կանխատեսում: Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ նիստում պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Հակոբյանը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն անիրատեսական է համարում: «Կապիտալ ծախսերը 2022-ին նախատեսվում է ավելացնել ավելի քան 130 մլրդ դրամով՝ այն պարագայում, երբ կառավարությունն արդեն իսկ թերացել է, այս տարվա կապիտալ ծախսերը շուրջ 30 տոկոսոով չեն կատարվել: Ակնհայտ է, որ 7 տոկոսին հնարավոր չի լինելու հասնել»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը լավ ցուցանիշ կհամարի, եթե այս վիճակում այս տարին ամփոփվի 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով:

«Այս բյուջեի նախագիծը պետք էր կազմել՝ շատ ավելի ճիշտ ճանապարհային քարտեզ ունենալով և մատնանշել, թե այդ 7 տոկոս իրավական աճը ոնց ենք ստանալու: Ես առաջարկում եմ այդ նշաձողն իջեցնել 5-5.5 տոկոս»,- ասաց Հակոբյանը:

Նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն էլ նշեց. «Ակնհայտ է, որ 2022-ի պետբյուջեն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ»:

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը ևս 7 տոկոս աճի կանխատեսումը իրատեսական չի համարում: Նա այդ կանխատեսման համար հիմքեր չի տեսնում, մատնանշում է սպառողական գների ինդեքսի աճ և մի շարք այլ անբարենպաստ պայմաններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով