Արտաքին 4 տարի առաջ - 09:07 08-12-2021

Telegram-ը թարմացվել է և կկարողանա արգելել սքրինշոթերը և հաղորդագրությունների վերահասցեավորումը

Telegram մեսենջերը մշակել և ներկայացրել է մի քանի թարմացումներ, որոնք դուր կգան նրանց, ովքեր չեն սիրում էլեկտրոնային հետքեր թողնել։ Նոր տարբերակը թույլ է տալիս ալիքների և խմբերի բովանդակությունը պաշտպանել պատճենումից և վերահասցեավորումից։

Telegram-ի կայքում հաղորդվում է, որ լուսանկարներ կամ տեսանյութեր ստեղծողները կկարողանան բաժանորդներին արգելել վերահասցեավորել հաղորդագրությունները և սքրինշոթեր անել: Գործառույթն ակտիվացնելու համար չատի պրոֆիլում պետք է անցնել «Խմբի/ալիքի տեսակ» և սեղմել «Արգելել պատճենումը» կոճակը:

Օգտատերերը կկարողանան նաև մասնավոր չատերում ջնջել նամակագրության պատմությունը որոշակի ժամանակահատվածի կամ օրվա կտրվածքով: Ցանկացած այլ չատերում հնարավոր կլինի ավտոմատ կերպով ջնջել գրառումները՝ դրանք տեղադրելուց հետո:

Հանրային խմբերում անանուն մեկնաբանությունների գործառույթ է հայտնվել։ Անձնական օգտահաշվի նկատմամբ «անցանկալի ուշադրությունից» խուսափելու համար հնարավոր կլինի շփվել ընդհանուր խմբի անունից:

Telegram մեսենջերը նաև կընդլայնի միացված սարքերը, զանգի միջոցով ավտորիզացիաները և մի շարք այլ գործառույթներ կառավարելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում