Ներքին 4 տարի առաջ - 15:47 07-12-2021

Արցախ այցելել, թե ոչ, այս է խնդիրը․ ինչո՞ւ են լռում նախագահների գրասենյակները

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո պաշտոնյաների համար Արցախ այցելությունը վերածվեց ինչ-որ յուրատեսակ իրադարձության՝ ծեսի։ Ու ոչ բոլորն են ցանկանում իրականացնել այդ ծեսը, իրականացնելուց հետո էլ ամբողջ Ֆեյսբուքն է իմանում, որ այսինչ պաշտոնյան տեսեք-տեսեք Արցախ է այցելել։

Սակայն կան պաշտոնյաներ, որոնք լուռ են, ու հասկանալի չէ, այցելե՞լ կամ այցելո՞ւմ են Արցախ, թե՞ ոչ։ Խոսքը նախկին ու գործող նախագահների մասին է։ Մանավանդ որ այդ անձանց համակիրները մեղադրում են գործող վարչապետին այլևս Արցախ չայցելելու մեջ։

Oragir.News-ը երկու անգամ հարցումներ է ուղարկել բոլոր չորս նախագահների գրասենյակներ՝ սեպտեմբերին և նոյեմբերին, պարզելու, թե արդյո՞ք նոյեմբերի 9-ից հետո նրանք այցելել են Արցախ, ու հատկապես Արցախի անկախության տոնին ներկա գտնվե՞լ են Արցախում։

Բոլոր չորս նախագահներից հարցմանը պատասխանել է միայն գործող նախագահի գրասենյակը։ Պատասխանը, սակայն, ոչնչի մասին է ու ոչ մի կոնկրետ պատասխան չի տալիս ոչ մի հարցի։ Արմեն Սարգսյանի գրասենյակի գրասենյակից հարցմանը պատասխանել են հետևյալ կերպ․

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Արցախ այցը Հանրապետության նախագահի աշխատանքային մեծ օրակարգում է: Սակայն այս պահին այդպիսի այց դեռևս նախատեսված չէ: Հանրապետության նախագահի՝ Արցախ այցի դեպքում կտրվի համապատասխան տեղեկություն»։

Մյուս նախագահների գրասենյակներում քար լռություն է տիրում։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում