Ներքին 4 տարի առաջ - 21:07 06-12-2021

Անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի․ Shamshyan.com

Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։

Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն էր։ Տեղում Ռ. Սահակյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իր շունը խեղդել է Գ. Եղոյանին, ով աշխատում էր անասնագոմում։

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, շանն էլ մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում