Ներքին 4 տարի առաջ - 16:07 06-12-2021

Ազգային ժողովում կստեղծվի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ստեղծման մասին նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այս տարվա ամռանը Չեռնոգորիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահը Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին նամակով տեղեկացրել է իրենց խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորման մասին:

«Հաշվի առնելով, որ բարեկամական խմբերի գործունեությունը խորհրդարանների միջև համագործակցության լավ խթան է, և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես նպատակահարմար է գտնում Ազգային ժողովում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ձևավորումը, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել որոշման նախագծին»,- ասել է Աղաջանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում