Ներքին 4 տարի առաջ - 13:53 06-12-2021

Երբ որոշեցինք ուղևորվել Սյունիք, պարզվեց, որ դատավորի առողջական վիճակը վատացել է․ Արամ Վարդևանյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցին, կապված Արթուր Սարգսյանի կալանքին և խափանման միջոցի ընտրությանը, Արա Վարդևանյանը նշեց․ «Արթուր Սարգսյանը օժտված է պատգամավորի անձեռմխելիությամբ, բայց այս պահին գտնվում է կալանքի տակ, ինչպես մեր շատ այլ գործընկերներ։ Բայց ի տարբերություն մեր այլ գործընկերների, Արթուր Սարգսյանը իր քրեական գործի շրջանակներում ունի մեկ առանձնահատկություն։ Դա այն է, որ 3 շաբաթից իշխանությունը ուզի, թե ոչ, լինելու է ազատության մեջ, քանի որ գործի վաղեմության ժամկետը լրանում է»։

Նա հավելեց նաև հետևյալը․ «Մենք որոշեցինք, որ անձնական երաշխավորությամբ մի խումբ պատգամավորների հետ նախատեսենք և ուղևորվենք Սյունիք, որի ընթացքում պարզ դարձավ, որ դատավորի առողջական վիճակը վատացել է։ Այդ ինչ առողջական խնդիր պետք է ունենար դատավորը, որ ավելի կարևոր լիներ քան մարդու ազատության հարցը։ Մարդ պետք է գիտակցի, որ եթե ստանձնում ես դատավորի պաշտոնը, պետք է նաև զրկանքներ կրես, այս իմ թվարկածները գիտի դատավորը, բայց այս իմ թվարկածներից խուսափելու պատասխանատվությունը ստանձնել է Բդխ-ն ու օրվա իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»