Արտաքին 4 տարի առաջ - 15:03 06-12-2021

Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը հետ է կանչում MyWay Airlines-ի լիցենզիան

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հետ է կանչում MyWay Airlines ազգային ավիաընկերության լիցենզիան՝ ընկերության բաժնետոմսերը օտարերկրյա քաղաքացու վաճառելու պատճառով։ Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

«Օգոստոսին MyWay ավիաընկերության նկատմամբ սկսվել է վարչական վարույթ այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերի 40%-ը վաճառվել է օտարերկրյա քաղաքացու, որը դարձել է բաժնետոմսերի 89%-ի սեփականատերը։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ օդային փոխադրումների լիցենզիա տրվում է Վրաստանում գրանցված իրավաբանական անձի, որում Վրաստանում գտնվող քաղաքացին կամ իրավաբանական անձը տնօրինում է բաժնետոմսերի 50%-ից ավելին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես պնդում է գերատեսչությունը, արտադրության մեկնարկից հետո MyWay Airlines-ը կեղծել է կոմերցիոն գործարքը, ըստ որի՝ բաժնետոմսերի մի մասը վերաձևակերպվել է Վրաստանի քաղաքացու անունով։ Ավելի ուշ գործակալությանը միտումնավոր կեղծ տեղեկություններ են տրամադրվել օտարերկրյա քաղաքացուն բաժնետոմսերի օտարման պատճառների և հանգամանքների մասին, ասվում է հայտարարության մեջ։

MyWay Airlines-ի ղեկավարությունը կարծում է, որ գործակալության որոշումը նպաստում է շուկայի մենաշնորհացմանը։ Սրա համար պատասխանատվությունը նրանք դնում են «Վրացական երազանքի» կառավարության տնտեսական թիմի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան