Ներքին 4 տարի առաջ - 10:06 06-12-2021

Ռուս խաղաղապահները սկսել են 400 հա տարածքի ականազերծումը Մարտակերտի շրջանում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի տարածքը մաքրում են պայթունավտանգ առարկաներից և ականազերծում են քաղաքը։

Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի ու անասունների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման խնդիրները:

«Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում սկսվել են գյուղատնտեսական նշանակության հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները: Այսօր ականազերծվել է 1,5 հա տարածք, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հա տարածք, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 պայթյունավտանգ առարկա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։

2020թ․-ի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում