Արտաքին 4 տարի առաջ - 20:06 05-12-2021

Բելառուսի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային մեղադրում է սահմանը խախտելու մեջ

Բելառուսի պաշտպանության նախարարությունը կիրակի բողոքի նոտա է փոխանցել Ուկրաինայի ռազմական կցորդին՝ ուկրաինացի զինվորականներին մեղադրելով Բելառուսի պետական ​​սահմանը օդային տարածքում խախտելու մեջ։

Պաշտոնական Մինսկի տվյալներով՝ ուկրաինական Մի-8 ուղղաթիռը նախօրեին հատել է Բելառուսի սահմանը՝ Նովայա Ռուդնյա բնակավայրի շրջանում։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան զորավարժություններ է անցկացնում սահմանի մոտ «Բելառուսի Հանրապետության դեմ մեղադրական հռետորաբանության ֆոնին», որը կարող է վկայել հարավային ուղղությամբ Բելառուսի անվտանգության սպառնալիքի մասին։

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը նախօրեին հայտարարել էր, որ սահմանի խախտում չի եղել։ Ուկրաինական կողմը չի հերքում, որ նոյեմբերի վերջից Բելառուսի հետ սահմանին «Պոլեսիե» ուսումնավարժական օպերացիան է անցկացվում. սահմանապահները պատրաստվում են Մերձավոր Արևելքի ներգաղթյալների կողմից սահմանը ապօրինի հատելու հնարավոր փորձերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»