Արտաքին 4 տարի առաջ - 16:42 05-12-2021

Չինաստանից Վրաստան սկսվում են կանոնավոր կոնտեյներային բեռնափոխադրումներ

Կոնտեյներային գնացքը առաջին անգամ Վրաստան է մեկնել Չինաստանի կենտրոնական մասի հյուսիսում գտնվող Գանսու նահանգից։ Այս մասին հայտնում է ՉԺՀ-ում Վրաստանի դեսպանությունը:

Գնացքը Ուվե քաղաքից դուրս է եկել դեկտեմբերի 4-ին։ Նպատակակետ՝ Թբիլիսի, պետք է հասնել 10-12 օրում։

Ինչպես նշել են Վրաստանի ԱԳՆ-ում, Գանսուից կոնտեյներային երկաթուղային փոխադրումները կանոնավոր կերպով կիրականացվեն ինչպես Վրաստանի ուղղությամբ, այնպես էլ դեպի եվրոպական այլ երկրներ։

Պաշտոնյաները մասնակցել են առաջին գնացքի մեկնման արարողությանը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել ՉԺՀ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան։ Նա ընդգծել է նախագծի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն կնպաստի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը և Վրաստանի դիրքավորմանը՝ որպես տարածաշրջանային առևտրի, տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի:

Իր հերթին Գանսու նահանգի փոխնահանգապետը նշել է Վրաստանի դերի աճը ՉԺՀ-ի իշխանությունների «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնության մեջ։ Նրա խոսքով, դրան նպաստում է նմանատիպ նախագծերի իրականացումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի