Արտաքին 4 տարի առաջ - 11:42 05-12-2021

ԱՀԿ-ն հետաձգել է Sputnik V պատվաստանյութի գնահատումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները ստուգումով կժամանեն Ռուսաստան՝ գնահատելու Sputnik V պատվաստանյութը 2022 թվականի հունվարից ոչ շուտ։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՀԿ մամուլի ծառայությանը։

Կազմակերպությունը նշել է, որ նոյեմբերի վերջին տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պատվաստանյութի որակի, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանալու անհրաժեշտությունը։

«Ընկերությունը պարտավորվել է տրամադրել տվյալների ներկայացման մանրամասն ճանապարհային քարտեզ, որպեսզի ԱՀԿ-ն կարողանա արագացնել պատվաստանյութի գնահատումը: Տվյալների ներկայացումը սպասվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի վերջ», - հայտարարել է ԱՀԿ-ն:

Նրանք նաև ընդգծել են, որ մինչև տվյալների ներկայացումն ու գնահատումը հնարավոր չէ ստուգում կատարել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՀԿ-ն հայտարարել է, որ Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը կասեցվել է, քանի որ գործարաններից մեկը, որտեղ արտադրվում է ռուսական դեղամիջոցը, չի համապատասխանում արտադրության նոր պրակտիկային։

Հաղորդվել է նաև, որ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) Sputnik V պատվաստանյութի գրանցման համար լրացուցիչ տվյալներ է պահանջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում