Արտաքին 4 տարի առաջ - 19:58 04-12-2021

ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայում «Ալ-Քաիդայի» առաջնորդին հարվածելու մասին

ԱՄՆ զինվորականները ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին, հարձակվել են Սիրիայում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի վրա։ Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Բիլ Ուրբանը։

Նշվում է, որ հարվածն իրականացվել է Իդլիբի մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ուրբանի խոսքով՝ նախնական վերլուծության համաձայն՝ հնարավոր են քաղաքացիական զոհեր։

«Մենք փորձում ենք խուսափել անմեղների զոհերից և անում ենք հնարավորը դա կանխելու համար»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՆ-ում հայտարարել էին նաև Սիրիայում «Ալ-Քաիդայի» առաջնորդին վերացնելու մասին։ Մինչ այդ սիրիական Ալ-Թանֆ քաղաքում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գնդակոծվել էր ԱՄՆ ռազմաբազան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»