Արտաքին 4 տարի առաջ - 17:15 04-12-2021

Էրդողանը «վերանվանել է» Թուրքիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի արտահանման ապրանքանիշը փոխելու մասին, այժմ թուրքական արտադրանքը կթողարկվի Türkiye (թուրքերենից թարգմանաբար՝ Թուրքիա) անվանման ներքո։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Resmi Gazete-ի պաշտոնական համարում։

Հրամանագրում ընդգծվում է, որ այս որոշումը «երկրի հարուստ մշակույթն ու ժառանգությունն արտացոլող հերթական համապարփակ քայլն է»։ Նոր անվանումը միտված է հաստատելու թուրք արտահանողների բարեխղճությունը։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Türkiye տերմինը լիովին արտացոլում է թուրք ժողովրդի մշակույթն ու արժեքները։

Այժմ Թուրքիայից արտադրանքը կմատակարարվի այլ երկրներ մեկ միասնական «Made in Türkiye» ապրանքանիշով՝ «Made in Turkey»-ի փոխարեն (պատրաստված է Թուրքիայում - թարգմանությունն անգլերենից): Türkiye տերմինը կօգտագործվի նաև օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների հետ նամակագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան