Ներքին 4 տարի առաջ - 13:19 04-12-2021

Գյումրիում ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար կծախսվի 10 մլն 400 հազար դրամ

Գյումրին այս տարի տոնածառ կունենա: Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի:

Հատկացված գումարից 5 մլն դրամը տոնածառի տեղադրման և լուսավորության համար է ծառայելու: Նախորդ տարիների համեմատ այս տարի զարդարանքը շատ ճոխ չի լինի, հիմնականում տոնականորեն կլուսավորվի կենտրոնի հատվածը: Մեծամասամբ կօգտագործվեն նախորդ տարիների զարդարանքները: Հրավառություն նախատեսված չէ:

Գումարից մի հատված էլ առաջարկվեց օգտագործել Գյումրու քաղաքապետարանում ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով, ինչին «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց:

«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի», -ասաց Վարդևան Հակոբյանը։ Ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց՝ հյուրասիրություն կլինի, բայց 600 հազար դրամի շրջանակներում: Երեխաների համար ամանորյա տոպրակներ կլինեն, որոնց համար 3 մլն դրամ է տրամադրվելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում