Ներքին 4 տարի առաջ - 23:15 03-12-2021

Արարատ Միրզոյանը և Լեհաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են հայ ռազմագերիների խնդրին

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։

Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում