Ներքին 4 տարի առաջ - 21:51 03-12-2021

Չեմ ողջունում Քրիստիննե Գրիգորյանի համաձայնությունը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի հարցադրումներ է ուղղել իշխող ՔՊ խմբակցության կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Քրիստիննե Գրիգորյանին․

«Մարդու իրավունքների պաշտպանը «ստանդարտ» պաշտոն չէ։ Դու փաստացի ոչինչ չունես, բացի քո հեղինակությունից։ Եվ եթե հանրությունը (առաջին հերթին՝ մասնագիտական հանրությունը) քեզ չի ընդունում որպես հեղինակություն, ուրեմն դու չունես հեղինակություն։ Եվ եթե հեղինակություն չունես, ուրեմն դու փաստացի ոչինչ չունես։

Մեղմ ասած, չեմ ողջունում Քրիստիննե Գրիգորյանի համաձայնությունը՝ առաջադրվելու որպես ՔՊ-ի ՄԻՊ։ Նա այդ առաքելության հետ կապ չունեցող մարդ է։

Ամեն դեպքում, տիկին Գրիգորյանին՝ որպես ՄԻՊ-ի դե ֆակտո թեկնածուի, հրապարակավ մի քանի հարց ուղղեմ, որ մարդիկ իմանան իրենց ապագա ՄԻՊ-ի մոտեցումները.

1) Ձեր ընկալմամբ՝ արդյոք չարաշահվո՞ւմ է խաղաղ հավաքներից «օրինական պահանջը չկատարելու» հիմքով մասնակիցներին բերման ենթարկելու՝ իրավապահների հնարավորությունը։ Արդյոք չափազանց մեծ չէ՞ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը։

2) Ձեր ընկալմամբ՝ արդյոք արդարադատության նախարարը պե՞տք է իրավունք ունենա դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցել, եթե այո, ապա արդյոք պե՞տք է սահմանափակումներ լինեն։

3) Ձեր ընկալմամբ՝ Ձեզ առաջադրած քաղաքական ուժը արդյոք ընտրական իրավունքին անհամաչափ միջամտություն չի՞ կատարում, երբ համայնքապետերի ԺՊ-ներ է նշանակում բացառապես իր առաջադրած թեկնածուներին։

4) Ինչպե՞ս եք վերաբերվում խափանման միջոց կալանքին։ Արդյոք այն չի՞ չարաշահվում իշխող ուժի ընդդիմախոսների նկատմամբ։

Դեռ այսքանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում