Ներքին 4 տարի առաջ - 19:37 03-12-2021

36-ամյա կինը ձերբակալվել է տատի սպանության կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և 89-ամյա կնոջ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2021թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 05:30-ին, դեպքի վերաբերյալ քաղաքացուց ստացված ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչներից բաղկացած խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:

Փրկարարների կողմից հրդեհը մարելուց հետո տվյալ բնակարանում հայտնաբերվել է նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև տարեց կնոջ 36-ամյա թոռը և վերջինիս 5-ամյա դուստրը, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան