Ներքին 4 տարի առաջ - 13:13 03-12-2021

Հիմա քննարկվում են երթուղիները. ՏԿԵ փոխնախարար

Ճանապարհային անվտանգության հարցերը շատ բազմակողմանի են և այդ կոնտեքստում կարևոր նշանակություն ունի շարժակազմը, վարորդների պրոֆեսիոնալիզմը և ճանապարհային ենթակառուցվածքների վիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Ճանապարհային ենթակառուցվածքներն այսօր աննախադեպ ծավալով բերվում են միջազգային ստանդարտներին համապատասխան մակարդակի։ Այն փոփոխությունները, որոնք արել ենք և հիմա մրցույթներ ենք հայտարարում միասնական երթուղային օպերատորների ընտրության մասով, այդ ուղղությամբ աշխատանքները թույլ կտան արդիականացնել շարժակազմը»։

Սիմոնյանը նշեց, որ Եվրոպայի հետ ունեն համաձայնագիր, որի կանոնակարգերով կան համապատասխան պահանջներ վարորդների մասնագիտական պահանջների նկատմամբ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկաթգիծ կառուցելու վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին և տեսանյութերին՝ Սիմոնյանը նշեց.

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ իրենք երկաթգիծ են կառուցում և արդեն գնացքով շարժվում են։ Ես չեմ ուզում հղում կատարել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում և հունվարի 11-ի հայտարարության համաձայն նախանշվել են այն մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է ուսումնասիրվեն այդ երթուղիները։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները»։

ՏԿՌ փոխնախարարը մանրամասնեց` կոնկրետ որ երթուղիների մասին է խոսքը։ «Երկաթուղիների մասով հստակ են ուղղությունները. մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացողն է, մյուսը հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մեկ այլ ուղղությունը Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան գնացողն է, ունենք ուղղություն, որը դեպի Վրաստան է գնում, և ևս մեկը ունենք, որը գնում է դեպի Թուրքիա։ Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխի, Մեղրիի և Իջևանի ուղղություններով երթուղիները։ Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա։ Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է, Ադրբեջանի տարածքով մենք կապ ենք ստանալու ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով Իրանի հետ, սա է լինելու ապաշրջափակումը»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»