Ներքին 4 տարի առաջ - 12:38 03-12-2021

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Եղիշե Կիրակոսյանին Հաագա գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդերլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:

Հաագայի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին քննարկել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Երևանը սեպտեմբերի 16-ին էր ներկայացրել հայցը Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: Հոկտեմբերի 14-ին, երբ դատարանը քննում էր Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը, Բաքվի «ռազմաավարի պուրակից» հեռացվել էին բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի