Արտաքին 4 տարի առաջ - 11:26 03-12-2021

Զախարովան նկատողություն է արել վրացի լրագրողին՝ անգլերեն լեզվով հարցի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Թամարա Նուցուբիձեին խնդրել է անցնել ռուսերենի՝ Ստոկհոլմում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ։

Վրացի լրագրողը հարցը ձևակերպել է անգլերեն լեզվով, սակայն Զախարովան հիշեցրել է, որ Թամարան համաժողովին մասնակցելու համար դիմել է ռուսերենով։

Նուցուբիձեն Զախարովային հարցրել է՝ արդյո՞ք դա խնդիր է։ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է. «Թամարա, խնդրում եմ, ռուսերեն», բացատրելով, որ ասուլիսին ռուսաստանցի լրագրողներ են մասնակցում։

Սակայն, վրացի լրագրողը պնդել է, որ հարցը պետք է անգլերենով տա, իսկ Զախարովան նրան խնդրել է, որ հաջորդ անգամ ասուլիսին մասնակցելու թույլտվության համար ևս անգլերենով դիմի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով