Ներքին 4 տարի առաջ - 23:50 02-12-2021

Արարատ Միրզոյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Երկուստեք վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև համագործակցությանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումներին: Նախարարները կարևորել են նաև կրթական ոլորտում համագործակցության խորացումը։

Ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում Արարատ Միրզոյանը և Էվա-Մարիա Լիիմեթսը կարևորել են հունիսին Հայաստանում անցկացված ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ։ Այդ առումով ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Քննարկվել են նաև Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարները։

Երկու երկրների ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ կարգավորումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությանը՝ կարևորելով միջազգային գործընկերների հասցեական արձագանքն՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով