Ներքին 4 տարի առաջ - 21:03 02-12-2021

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ելույթի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը լարված է։ ՀՀ արտգործնախարարը հայտնել է, որ «Ադրբեջանը շարունակում է պահպանել իր անօրինական ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում», ինչը տարածաշրջանում ապակայունացման գործոն է հանդիսանում։

«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները։ Ավելորդ է ասել, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով նրա ստանձնած պարտավորությունները բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Ուժի գործադրման դիտավորություններից մեկն էլ Ադրբեջանի մշտական փորձն է ոչ միայն պահել, այլև գերեվարել ավելի շատ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել միջազգային հանրության կոչերը՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այլև մի շարք դեպքերում, որոնցից վերջինը նոյեմբերի 16-ին էր, նրա զինված ուժերը գերեվարել են ավելի շատ զինվորականների Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակման ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»