Արտաքին 4 տարի առաջ - 20:52 02-12-2021

Բլինկենը հայտարարել է Պուտինի և Բայդենի մոտալուտ բանակցությունների մասին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մոտ ապագայում կհանդիպեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես և արտգործնախարար Լավրովը անկեղծ զրույց ունեցանք տարբեր հարցերի շուրջ։ Մենք պայմանավորվեցինք արդյունքների մասին զեկուցել մեր նախագահներին, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան անմիջականորեն զրուցել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը բացատրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի շփումն անհրաժեշտ է «քաղաքական ազդանշան ուղարկելու համար»։

Ինչպես նշում է The Washington Post-ը, քաղաքական գործիչների բանակցությունները կարող են տեղի ունենալ վիրտուալ ձևաչափով, դեկտեմբերին։ Նշվել է, որ միջոցառման նախապատրաստման ընթացքում Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժումը» զսպելու տարբերակները, այդ թվում՝ մեծացնել Կիևին ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան