Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:54 02-12-2021

WTA-ն դադարեցրել է բոլոր մրցումները Չինաստանում՝ Պեն Շուայի անհետացման պատճառով

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտարարել է Չինաստանի տարածքում՝ ներառյալ Հոնկոնգը, իր հովանու ներքո բոլոր մրցումները դադարեցնելու մասին՝ չինացի թենիսիստուհի Պեն Շուայի անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: Մի քանի շաբաթ առաջ նա դադարել է հայտնվել հանրության առաջ այն բանից հետո, երբ չինացի բարձրաստիճան պաշտոնյային մեղադրել է սեքսուալ բռնության մեջ:

Ասոցիացիայի ղեկավար Սթիվ Սայմոնը, որն ավելի վաղ բազմիցս անհանգստություն է հայտնել թենիսիստուհու ճակատագրի վերաբերյալ և կասկածել է Չինաստանի իշխանությունների հավաստիացումներին, թե նրա հետ ամեն ինչ կարգին է, հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող է մարզիկներին խնդրել մրցել Չինաստանում, երբ, ինչպես նա է արտահայտվել, «Պեն Շուային թույլ չեն տալիս ազատ շփվել, և, ինչպես երևում է, նրա վրա ճնշումներ են բանեցնում»: Սայմոնի խոսքով, ասոցիացիան դեռ չգիտի՝ որտե՞ղ է մարզուհին, ազա՞տ է նա և արդյոք անվտանգության մե՞ջ է։ Ասոցիացիայի ղեկավարը պահանջել է նաև թենիսիստուհու հայտնած մեղադրանքների թափանցիկ հետաքննություն։

Չինաստանի իշխանությունները վստահեցնում են, որ մարզուհին, որը մեղադրել է նախկին փոխվարչապետ Չժան Գաոլիին սեքսուալ բռնության մեջ, անվտանգության մեջ է։ Նոյեմբերի 21-ին Չինաստանի իշխանությունները տեսանյութ էին հրապարակել, որում Պեն Շուայը ներկա էր այդ օրը Պեկինում անցկացվող թենիսի մրցումներին։ Սակայն լրագրողները կամ երկրպագուները նրա հետ շփվելու հնարավորություն չեն ունեցել։