42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Արտաքին 4 տարի առաջ - 13:56 06-02-2022

Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ես դառնամ նախագահ․ Մարին Լը Պեն

Ֆրանսիայի կառավարությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիների շահերը և դուրս գա ռազմական բլոկների տրամաբանությունից։ Այս մասին Ռեյմսում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենը։

«Հետևաբար, մենք դուրս կգանք ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությունից, որպեսզի այլևս չկարողանանք ներքաշվել այլ մարդկանց հակամարտությունների մեջ», - ասել է Լը Պենը:

Նա նաև իր հետևորդներին ցույց է տվել տեսանյութեր, որոնք ձայնագրվել են Ավստրիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Պորտուգալիայի, Հունգարիայի և այլ երկրների քաղաքական գործիչների կողմից։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան 2022 թվականի ապրիլին։ Հանրապետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը դեռ չի հայտարարել իր մասնակցության մասին։

Հատկանշական է, որ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմմուրը նույնպես հայտարարել էր, որ Ֆրանսիան չի լինելու «Եվրամիության վասալը» և խոստացել, որ ընտրվելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից։

Ավելի վաղ Մարին Լը Պենը հայտարարել էր, որ գալիք ընտրությունները կարող են վերջինը լինել իր կարիերայում։ Նա խոստովանել է, որ ցանկանում է հաղթել այս տարի, այլ ոչ թե ապագայում վեց անգամ անընդմեջ առաջադրվել։

Ամենից շատ դիտված