Արտաքին 4 տարի առաջ - 10:16 02-12-2021

ԱՀԿ-ն նշել է նոր COVID-շտամների առաջացման պատճառները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակներն ի հայտ են գալիս աշխարհում ձևավորված «թունավոր խառնուրդի» պատճառով։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի կայքում։

«Ամբողջ աշխարհում պատվաստումների թույլ ընդգրկման և թեստավորման շատ ցածր մակարդակի թունավոր խառնուրդ է ձևավորվել՝ կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր տարբերակների բաղադրատոմս»,- լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

Գեբրեյեսուսը կոչ է արել երկրներին ամբողջությամբ ֆինանսավորել կորոնավիրուսի ախտորոշման, բուժման և պատվաստանյութերի արդար հասանելիության վերաբերյալ ACT Accelerator գլոբալ նախաձեռնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում