Արտաքին 4 տարի առաջ - 17:40 01-12-2021

Խոսք անգամ չի կարող լինել Թուրքիայի միջնորդական դերի մասին. արձագանքներ Մոսկվայից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում Անկարայի կողմից միջնորդական դեր ստանձնելու վերաբերյալ։ Առավել վաղ հայտարարությամբ հանդես էր եկել Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնելով, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ չէ»:

«Առաջիկայում նախատեսվում է Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են նաև ուկրաինական խնդիրը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին, նշել է, որ Արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում խոսք չի կարող լինել Թուրքիայի միջնորդական դերի մասին։

Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը այս հակամարտության կողմ չէ՝ ընդգծելով, որ դրա մասնակիցները մի կողմից Կիևն է, մյուս կողմից՝ Դոնեցկն ու Լուգանսկը։

«Մենք, անկասկած, երախտապարտ ենք թուրքական կողմին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահին՝ ներուկրաինական կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ կարող է լինել նրա ներդրումը Ուկրաինայի իշխանություններին համոզելու՝ հրաժարվել Դոնբասի դեմ ագրեսիվ ծրագրերից և վերջապես սկսել Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- ամփոփել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»