Ներքին 4 տարի առաջ - 16:37 01-12-2021

«Արարատցեմենտ»-ում դժբախտ պատահարի հետևանքով աշխատակից է մահացել

Արարատ քաղաքում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում դժբախտ դեպք է գրանցվել: ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել այն մասին, որ աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել:
«Դեկտեմբերի 1-ին, ժամը 11։26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ժ․ Թ․-ն (ծնված 1956 թ․) աշխատանքներ իրականացնելիս ընկել է էլևատորի մեջ: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան