Ներքին 4 տարի առաջ - 15:13 01-12-2021

Ջերմուկը կարող է դառնալ դահուկասպորտի կենտրոններից մեկը

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Գագիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 100 օրվա աշխատանքը և անդրադարձավ 2021-2022թթ. անցկացվելիք մրցաշարերին ։

ֆեդերացիայի նախագահը նշեց, որ լուրջ նախագծեր ունեն Ջերմուկ քաղաքում մարզաձևի զարգացման համար։

«Ցավոք, Ջերմուկն այսօր դարձել է սահմանամերձ գոտի, բայց հատկապես այս քաղաքում պետք է զարգացնենք դահուկային մարզաձևերը ՝օգտագործելով քաղաքի հարմարավետ պայմանները»,-նշեց նա։

Գագիկ Սարգսյանն ասաց, որ Ջերմուկը զարգանալու բավականին լուրջ հեռանկար ունի, և եթե գործընթացը չսկսվի ցածր մակարդակից, դժվար կլինի արդյունքի հասնելը, այդ իսկ պատճառով ֆեդերացիան նախատեսում է գալիք տարի այնտեղ անցկացնել դահուկասպորտի, սնոուբորդի և լեռնադահուկային սպորտի առաջնությունները։

Ջերմուկում նախատեսվում է ունենալ դահուկային ակումբ կամ խմբակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում