Ներքին 4 տարի առաջ - 14:18 01-12-2021

Հակահամաճարակային կարգավորումները դեռ մշակման փուլում են․ Արթուր Ասոյան

Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը լրագրողների հետ զրույցում խոսեց այն հարցի շուրջ, թե ինչպես են կարգավորելու հանրային սննդի վայրերում հակահամաճարակային կանոնների պահպանումը և ինչպես է դա վերահսկվելու։ Ըստ նրա՝ Կարգավորումները վերջնական չեն, դրանք մշակման փուլում են և երբ վերջնական տեսքի բերվեն, հստակ կլինեն վերահսկողական գործառույթները։

Նա նաև նշեց, որ այստեղ մեծ գործառույթներ ունի նաև Ոստիկանությունը, թեև ռեսուրսների խնդիր կա։ «Չեմ կարող խոսել մոտավոր կարգավորումների մասին, դա այնքան էլ ճիշտ չի լինի»,- ասաց նա նշեց, որ կարգավորումների մասին բիզնեսն ու քաղաքացիները կիրազեկվեն:

Ստուգայցերի վերաբերյալ ասաց, որ օրվա կտրվածքով մոտավորապես 300 ստուգայց է լինում։

Կրկին անդրադառնալով վերահսկողության հարցին՝ նա նշեց մեկ տարբերակ, որն իր մտածածն է և վերջնական չէ։

«Նայեք նույն դիմակի պահանջը, որ դրված է տնտեսվարողի վրա, ամեն օր տեսչությունը կամ ոստիկանությունը չի մտնում կոնկրետ տնտեսվարողի մոտ և ստուգում, դա դրված է տնտեսվարողի վրա և խախտման դեպքում տնտեսվարողի նկատմամբ իրականացվում է պատասխանատվություն։ Մոտավորապես, երևի թե, կգործի նույն տրամաբանությամբ։ Այսինքն, եթե ունի պատվաստման հավաստագիր, տվյալ տնտեսվարող սուբկյեկտը կստուգի մինչև իր մոտ թողնելը, հակառակ պարագայում, երևի թե, տվյալ տնտեսվարողին ստուգելուց տեսչությունը կանդրադառնա նաև իր հաճախորդներին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով