Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:58 01-12-2021

Երևանը և Սանկտ Պետերբուրգը կիրականացնեն համատեղ ծրագրեր

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ»։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:

Պետերբուրգցի գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների եղբայրական գերեզմանները: Այնուհետև ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում կայացել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը և համագործակցության «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը:

Կողմերը փաստել են, որ ստորագրվող փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև գործնական ծրագրերի իրականացմանը:

«Վստահ եմ, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը «Ճանապարհային քարտեզի» շրջանակում էլ ավելի կընդլայնեն գործընկերային հարաբերությունները: Իսկապես, կա լայն դաշտ գործակցություն ծավալելու քաղաքաշինության, սոցիալական, առողջապահության, կրթության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովին հրավիրել է փոխադարձաբար այց կատարել Երևան:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ այցը լավագույնս կծառայի երկու քաղաքների միջև կապերի ամրապնդմանը և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ կհաղորդի:

«Մենք, ըստ էության, այս փաստաթղթով նոր թափ ենք հաղորդում եղբայրական երկու քաղաքների միջև առկա համագործակցությանը, որը, համոզված եմ, նոր հեռանկարներ է բացելու քաղաքային տարբեր ոլորտներում առարկայական ծրագրեր իրականացնելու համար: Սանկտ Պետերբուրգը համարվում է հայ հոգևոր մշակույթի ռուսական կենտրոններից մեկը և, օգտվելով առիթից, ուզում եմ առանձնակի կարևորել նաև տեղի հայ համայնքի մեծ ներդրումը քաղաքի զարգացման գործում»,- նշել է նահանգապետ Բեգլովն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունների առևտրատնտեսական կապերի զարգացման գործում, կարևոր դեր կխաղա Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի կառուցումը:

Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր կիրականացվեն առևտրատնտեսական ու գիտատեխնիկական կապերի ընդլայնման, ինչպես նաև մշակութային ոլորտներում:

Ձեզ գուցե հետաքրքրի