Արտաքին 4 տարի առաջ - 13:57 01-12-2021

Qatar Airways-ի գործադիր տնօրենը Airbus-ին կոչ է արել ճանաչել իրենց ինքնաթիռներում առկա թերությունները

Qatar Airways-ի գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքերը եվրոպական ավիաարտադրող Airbus-ին կոչ է արել ընդունել իր A350 մոդելի ինքնաթիռների ֆյուզելաժների մակերեսին առկա թերությունները՝ ապագայում բացառելով քաթարյան ավիաընկերության կողմից Airbus-ի լայն ֆյուզելաժներով ինքնաթիռների գնումը:

«Qatar Airways-ը չի կարող անտեսել այդ խնդիրը, մենք պետք է լուծենք այն: Airbus-ը (այդ թերությունների) պատճառով զգալի վնաս է հասցրել մեր գործառնություններին՝ կապված լայն ֆյուզելաժներով ինքնաթիռների հետ»,- ասել է Ալ Բաքերը: Նա նշել է, որ իր ընկերությունը տեղեկություն չունի, թե արդյոք A350-ի ֆյուզելաժների թերությունը կապված է դրանց թռիչքային պիտանիության ժամկետի ավարտի հետ՝ հաստատելով նաև, որ Qatar Airways-ը վերջերս այդ խնդրի հետ կապված նշված մոդելի 20 ինքնաթիռ է հանել շահագործումից։

Ըստ Ալ Բաքերի, Airbus-ը ներկայում «աշխատում է A350-ի անսարքությունները վերացնելու համար լուծում գտնելու ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»