Արտաքին 4 տարի առաջ - 12:32 01-12-2021

Մոտ 3 միլիարդ մարդ երբեք չի օգտվել համացանցից. ՄԱԿ

Աշխարհի բնակչության 37%-ը՝ 2.9 միլիարդ մարդ, երբեք չի օգտվել համացանցից, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի էլեկտրակապի միջազգային միությանը։

Ընդ որում, 2.9 միլիարդի 96%-ն ապրում է զարգացող երկրներում։

Միևնույն ժամանակ, համացանցից օգտվողների թիվը 2021թ.-ին աճել է՝ հասելով 4.9 միլիարդի՝ 2019թ.-ի շուրջ 4.1 միլիարդի համեմատ։

Համացանցից օգտվողների թվի աճին նպաստել են համավարակի ժամանակ կիրառված լոքդաուններն ու դպրոցների փակվելը, նաև նորությունների, պետծառայությունների, առողջապահական թարմացումների, էլեկտրոնային առևտրի և առցանց բանկինգի հասանելիության անհրաժեշտությունը:

Միայն համավարակի առաջին տարում համացանցից օգտվողների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է ավելի քան 10%-ով, որը տասնամյակների ընթացքում գրանցված ամենամեծ տարեկան աճն է մինչ օրս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում