Ներքին 4 տարի առաջ - 15:46 30-11-2021

Ռուբեն Վարդանյանն անձամբ կմասնակցի քարոզարշավին

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մնացել է ընդամենը 5 օր։ Քարոզարշավն ավարտվում է դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 4-ը լռության օր է։

Oragir.News-ի տեղեկություններով, Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 3-ին, լինելու է Հայաստանում և մասնակցելու է Վանաձորի համայնքապետի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արտավազդ Ալավերդյանի քարոզարշավին։

Մեզ ասացին, որ Վարդանյանի՝ Վանաձորը ընտրելու հանգամանքը պայմանավորված է զուտ նրանով, որ այն մեծությամբ 3-րդ համայնքն է ՀՀ-ում և առաջնային է հենց այնտեղ հաղթանակ տանելը։ Իսկ Ալավերդյանն էլ Վանաձորում ֆավորիտներից մեկն է։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարները նախկին սոցապ նախարարներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանն են, իսկ Ռուբեն Վարդանյանը կուսակցության հովանավորն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում