Արտաքին 4 տարի առաջ - 11:55 30-11-2021

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:
Այս մասին հայտնում է դատարանի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով վճռի հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամները և երկու երկրների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին քննարկել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Երևանը սեպտեմբերի 16-ին էր ներկայացրել հայցը Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: Հոկտեմբերի 14-ին, երբ դատարանը քննում էր Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը, Բաքվի «ռազմաավարի պուրակից» հեռացվել էին բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան