Ավելին 4 տարի առաջ - 19:57 29-11-2021

«Անորոշ ու լակոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի վերաբերյալ․․․»․ Սոնա Ռուբենյան

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում քննարկումների կիզակետում է երգչոհի Սոնա Ռուբենյանի հարսանյաց արարողությունը։ Հատկապես բուռն էին քննարկումները Սոնայի հարսանյաց զգեստի շուրջ։ Սոցցանցերի օգտատերերի մենաբանությունները հիմնականում քննադատական էին։ Նկարներից մեկի տակ էլ հետևյալ մեկնաբանությունն էր արվել․ «Ասենք պետք էր էս նեղ մաջալին ճոխ հարսանիք անեիք, չէիք կարա նեղ ընտանեկան շրջապատում ընթրիք անեիք։ Ամոթ ձեզ»։

Ռուբենյանը պատասխանել է այդ մեկնաբանությանը․ «Մանրամասնեք էլի, եթե դժվար չի, օրինակ քանի՞ հոգով, որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ հագնեինք, ի՞նչ ուտեինք, քանի՞ րոպե տևեր, հյուրերն ի՞նչ հագնեին, ո՞նց իրենց պահեին, քանի՞ րոպե պարեին, ի՞նչ նվերներ բերեին, ծաղկեփունջը վարդ լիներ, թե գիպսոֆիլիա ու, ո՞ր ուղղությամբ գցե, բարձրակրունկներս ժամը քանիսի՞ն բոթասով փոխեի, խորովածը ո՞ր ժամին բերեին, հարսի պարը ի՞նչ շարժումներով պարեի, ուսիս գցած լավաշը Գառնիի լինե՞ր, թե՞ Սևանի, ի՞նչ կենացներ լինեին, քանի՞ «գորյաչի» լիներ, ո՞վ երգեր, ժամը քանիսի՞ն հնչեր «բարի գիշեր» բարեկամները, ու սենց մի շարք ճշտումներ, թե չէ շատ ի միջի այլոց, անորոշ ու լակոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի