Արտաքին 4 տարի առաջ - 16:16 29-11-2021

Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ըստ հաղորդագրության` Նաթիգ Մամեդովը շինարարական աշխատանքների ժամանակ է պայթել ականի վրա։ Նրա ոտքն անդամահատել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Վարանդայում (Ֆիզուլի)։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ. ականի պայթյունից հետո զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։

Նշենք, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում։ Առաջին դեպքը գրանցվել էր 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում, երբ ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։

Ապա ականի պայթյուններ եղան նաև Ֆիզուլիում, Կուբաթլուում, Թալիշում, Ջրականում։ Ամենախոշոր դեպքերից մեկը այս տարվա փետրվարի 3-ին էր, երբ երեք ադրբեջանցիներ պայթել էին Ֆիզուլիում (Վարանդա)։

Վերջին դեպքերից կարելի է նշել սեպտեմբերի 22-ին գյուղերից մեկում (չի նշվել անունը) տեղի ունեցած պայթյունը, որից մահացել էր Ադրբեջանի քաղաքացի Մամեդ Մարդանովը:

Նոյեմբերի 7-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա պայթել էր Խանլար Ասլանովը։

Նոյեմբերի 15–ին Ակնա (Աղդամ) քաղաքի տարածքում ականի պայթյունից մահացել էր Զաուր Ագաևը։

Նոյեմբերի 21–ին Կովսական (Զանգելան) գործուղված ANAMA–ի աշխատակից Վագիֆ Բաբաևը (ծնված 1972 թ.) և պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը (ծնված 1999 թ.) նոյեմբերի 19-ին ականի վրա պայթել են զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում