Արտաքին 4 տարի առաջ - 18:15 28-11-2021

Կիևի օդանավակայանում կեղծ անձնագրերով Հայաստանի հինգ քաղաքացի է հայտնաբերվել

Սահմանապահները Կիևի Բորիսպիլ օդանավակայանում հայտնաբերել են Հայաստանի հինգ քաղաքացու, որոնք Ուկրաինայի քաղաքացիների արտասահմանյան կեղծ անձնագրեր են ներկայացրել։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 28-ին, հայտնել է Պետական ​​սահմանապահ ծառայությունը։

Նշվում է, որ երբ սահմանապահները ստուգել են Կիև-Բարսելոնա չվերթի ուղևորների փաստաթղթերը, հինգ հայեր Ուկրաինայի քաղաքացիների անձնագրեր են ներկայացրել։

Փաստաթղթերում հայտնաբերվել են մասնակի կեղծիքի նշաններ. դրանցում փոփոխվել են տրման տվյալներով էջերը։

Իրավապահները պարզել են, որ երեք մեծահասակ և երկու երեխա հատել են պետական ​​սահմանը՝ Հայաստանի վավեր անձնագրերով՝ Ուկրաինայից Կիև-Թբիլիսի չվերթով մեկնելու համար, սակայն սպասասրահում այլ չվերթ են ընտրել, որը փորձել են այլ անձնագրերով նստել։

Կեղծ անձնագրերը հայերը Ուկրաինայում ձեռք են բերել 10 հազար դոլարով՝ անհայտ անձից։

Հայաստանի քաղաքացիներն արդեն ենթարկվել են վարչական պատասխանատվության, նրանց երեք տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով